Dear friends, this website is under development! If you found an error or want to participate, send email to IT center of IPM ALLATRA: [email protected]

Համաշխարհային ճգնաժամ: Սա արդեն վերաբերում է յուրաքանչյուրին | Միջազգային առցանց համաժողով

21 views

Allatra TV Armenia
Allatra TV Armenia
Published:Jul 24, 2021
Ժամանակակից քաղաքակրթությունը մտել է անկայունության և համաշխարհային ճգնաժամերի փուլ: Համաշխարհային ֆինանսատնտեսական, էկոլոգիական, մարդաբանական, կլիմայական ճգնաժամերն այն իրականությունն են, որի հետ արդեն բախվել է յուրաքանչյուր մարդ: Բայց սա միայն սկիզբն է: Արդյո՞ք մարդիկ գիտակցում են սպասվող սպառնալիքների ամբողջ մասշտաբը: Մոտ ապագայում արմատական ​​փոփոխությունները կյանքի բոլոր ոլորտներում անխուսափելի են մոլորակի յուրաքանչյուր մարդու համար: Բայց որքանո՞վ է տեղյակ այս ամենից հենց ինքը՝ համաշխարհային հանրությունը, էլ չենք ասում, թե արդյո՞ք պատրաստ է դրանց դիմակայելու:
«Համաշխարհային ճգնաժամ: Սա արդեն վերաբերում է բոլորին» Միջազգային առցանց համաժողովը կարևորագույն իրադարձություն է՝ կազմակերպված աշխարհի տարբեր երկրների կամավորների կողմից «ԱԼԼԱՏՌԱ» միջազգային հասարակական շարժման հարթակում։
2021 թ․-ի հուլիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին, հազարավոր միջազգային մեդիա-ալիքներում և հարթակներում տեղի կունենա ուղիղ հեռարձակում, որը միաժամանակ կթարգմանվի աշխարհի 72 լեզուներով։
Համաժողովի նպատակն է տալ բազմակողմանի, համապարփակ պատկերացում սրընթաց կերպով խորացող գլոբալ ճգնաժամի ներքին ու արտաքին գործոնների մասին, ինչն արդեն վերաբերում է յուրաքանչյուրիս։
Համաժողովի առանցքային թեմաները՝
● Թվային տրանսֆորմացիա, արհեստական բանականության հիմքով բարձր տեխնոլոգիաների ներդրումը համաշխարհային հանրության կյանքի տարատեսակ ոլորտներ․ օգուտներն ու ռիսկերը։
● Չորրորդ արդյունաբերական հեղաշրջումն ու զանգվածային գործազրկության սպառնալիքը
● Ապագա՝ առանց աշխատանքի․ սպառողական ձևաչափի պահպանման դեպքում համաշխարհային տնտեսության անխուսափելի փլուզման պատճառները
● Արմատական փոփոխություններ հասարակության բոլոր ոլորտներում
● Գերբնակեցվածության խնդիրը
● Մոլորակի ռեսուրսների ինտենսիվ սպառում
● Կլիմայի գլոբալ փոփոխություն
● Արտաքին գործոններից կախված երկրաբանական իրադարձությունների ցիկլայնություն
● Յուրաքանչյուր մարդու կարևորությունը արարող հասարակություն կառուցելու գործում
● Մարդկության փրկությունն ու քաղաքակրթության վերածնունդը
Այս համաժողովի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից հավաքված կամավորները, մարդիկ, որոնք սթափ են նայում ստեղծված իրավիճակին, տարբեր ոլորտների մասնագետների ու գիտնականների հետ միասին ցույց կտան արդեն իսկ յուրաքանչյուրիս վերաբերող տարատեսակ ճգնաժամերի և վրա հասնող գլոբալ աղետի պատճառահետևանքային կապերը։
«Արարող հասարակություն» Միջազգային պրոեկտի պաշտոնական կայք
https://allatraunites.com/hy
[email protected]

«Արարող հասարակությունը միավորում է բոլորին» հաղորդում՝
https://youtu.be/HVJNvS9ntkw

«Արարող հասարակություն։ Միասին մենք կարող ենք» Միջազգային առցանց համաժողով՝
https://www.youtube.com/watch?v=jH2lmQhZqjY

«Արարող հասարակություն։ Այն, ինչի մասին որ երազում էին Մարգարեները» Միջազգային առցանց համաժողով՝
https://www.youtube.com/watch?v=BaDLewSvFjA

«Հասարակություն։ Վերջին հնարավորությունը» միջազգային համաժողով
https://allatraunites.com/ru/konferentsiya-2019

«Հանուն արարող հասարակության» համաժողով
https://allatraunites.com/ru/event/mezhdunarodnaya-konferenciya-za-sozidatelnoe-obshchestvo-na-platforme-allatra

#ԱԼԼԱՏՌԱ #ԱրարողՀասարակություն #ԳլոբալՃգնաժամ #allatraunites

comment

To leave a comment, please Register or Sign in to account.