Dear friends, this website is under development! If you found an error or want to participate, send email to IT center of IPM ALLATRA: [email protected]

ԱլլատՌա հնագույն նշանը․ մարդկության կյանքում դրա սրբազան իմաստն ու դերը | Փաստերի Կալեյդասկոպ 6

51 views

Allatra TV Armenia
Allatra TV Armenia
Published:Jan 13, 2021
Ի՞նչ գիտենք դարերի ընթացքում մեզ հասած հնագույն նշանների և խորհրդանիշների մասին: Ինչո՞ւ է դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ծայրաստիճան սահմանափակ և հաճախ պարունակում է կասկածելի մեկնաբանություններ՝ կապված գաղտնի ուսմունքների հետ:

Բայց չէ՞ որ նշաններն ու խորհրդանշանները բոլոր ժամանակներում շրջապատել են մարդուն: Սրանք շրջաններ են, խաչեր, սվաստիկաներ, աստղեր, պարույրներ և այլն: Եվ հատուկ տեղ է գրավում ԱլլատՌա հնագույն նշանը ՝ եղջյուրներով դեպի վեր մահիկը շրջանով: Այն հայտնաբերվել է տարբեր դարաշրջաններին և մշակույթներին պատկանող իրերի վրա։ Այն հիշատակվում է աշխարհի շատ ժողովուրդների առասպելներում և լեգենդներում:

Ի՞նչ գիտեին մեր նախնիները այս հնագույն նշանի մասին: Ինչու՞ էին նրանք իրենց շրջապատում այդ պատկերով:

Ակնհայտ է, որ դա պարզապես տուրք չէր ավանդույթին կամ նորաձևությանը, նրանք գիտեին ավելին, քան հայտնի է այսօրվա մարդկությանը:

Հնագույն նշանների և խորհրդանշանների հետ կապված շատ հարցեր հասկանալու բանալիները առկա են Անաստասիա Նովիխի գրքերում և Իգոր Միխայլովիչ Դանիլովի մասնակցությամբ հաղորդումներում:

Այս ամենը «Փաստերի Կալեյդասկոպ » նախագծի շրջանակներում դարձավ մի խումբ գիտնականների և կամավորների հետազոտության առարկա:

Որտե՞ղ են հայտնաբերվել ԱլլատՌա նշանի պատկերները։ Ո՞ր մշակույթներում, առասպելներում և դավանանքներում է այն ​​ակտիվորեն օգտագործվել:

Ինչպե՞ս ԱլլատՌա նշանի համատարած կիրառումը որոշակի տարածքում ազդեց այնտեղ ապրող ժողովուրդների հոգևոր աճի վրա։

Ինչու՞ ԱլլատՌա նշանի դրական ազդեցության մասին գիտելիքները ժամանակի ընթացքում կորան կամ անճանաչելիորեն խեղաթյուրվեցին:

Այս հնագույն նշանի՝ Մարդու և մարդկանց խմբերի հոգեֆիզիկայի վրա դրական ազդեցության, ինչպես նաև անոմալ գոտիների բացասական ազդեցության չեզոքացման փորձարարական ապացույցը

Ի՞նչ է նշանը, ինչո՞վ է այն տարբերվում խորհրդանիշից: Ո՞րն է ԱլլատՌա նշանի ֆիզիկան:

Այս և շատ այլ հարցերի պատասխանները կտրվեն 2021 թ. Հունվարի 13-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, ALLATRA ԹԻՎԻ-ի «Փաստերի Կալեյդոսկոպ» Միջազգային հետազոտության ուղիղ հեռարձակման ժամանակ:

Հեռարձակումը ընթանալու է ավելի քան 12 լեզուներով համաժամանակյա թարգմանությամբ:

Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին՝ գիտնականներին, գյուտարարներին, պարզապես հետաքրքրված մարդկանց միանալ հնագույն նշանների և մեր աշխարհի վրա դրանց ազդեցության վերաբերյալ համապարփակ ուսումնասիրությանը, ինչպես նաև հետևյալ հաջորդիվ բոլոր այն թեմաներին, որոնք ուսումնասիրության առարկա կդառնան «Փաստերի կալեյդոսկոպ» նախագծի շրջանակներում:

Այս կերպ մենք բացահայտում ենք մարդկության իրական պատմությունը, սկսում ավելի լավ հասկանալ տեղի ունեցածի էությունն ու իմաստը, տեսնում ենք սխալները և դրանց հետևանքները ամբողջ քաղաքակրթության համար: Սա նշանակում է, որ մենք կկարողանանք անել հնարավորը և նույնիսկ անհնարինը, որպեսզի ոչ միայն դուրս գանք այն փակուղուց, որում գտնվում ենք, այլև նաև կառուցենք Մարդուն արժանավայել հասարակություն:

"ԱԼԼԱՏՌԱ Ճշմարիտ ֆիզիկա" https://youtu.be/OQ9yb3972Dg

Իգոր Միխայլովիչ Դանիլովի մասնակցությամբ Հաղորդումներ https://youtube.com/playlist?list=PLc7FkXgDXnsMvVAvm72Xnhqp1kRvLvfjd

comment

To leave a comment, please Register or Sign in to account.