Dear friends, this website is under development! If you found an error or want to participate, send email to IT center of IPM ALLATRA: [email protected]

Արարող հասարակություն։ Անդրադարձ «Կոչ Հայ ազգին» տեսանյութին

34 views

Allatra TV Armenia
Allatra TV Armenia
Published:Aug 20, 2020
Տվյալ տեսանյութում անդրադարձ եմ կատարում վերջերս դուրս եկած տեսանյութին՝ Արևմտյան Հայաստանի վարչապետ, քաղաքագետ, քաղաքական գործիչ Գառնիկ Սարգիսեանի, հոգեբան, ինժեներ Հայկ Ավագյանի և Հայոց Արարման Հավաք «ՀԱՅՔ» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ, քաղաքագետ, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Վերոնշյալ կոչը հույժ կարևոր և զարթեցուցիչ ուղերձ է համայն հայությանը՝ միավորվելու մեր ճշմարիտ հայկյան ակունքների, սկզբունքների և արժեքների՝ Արարող հասարակության շուրջ։ Տվյալ ուղերձը մեծ արձագանք է ստացել և բազմահազար դիտումներ է գրանցել համացանցում։ Տեսանյութը կարելի է դիտել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հետևյալ հղումներով՝
հայերեն
https://www.youtube.com/watch?v=zXQ-Xa06CIk

ռուսերեն
https://www.youtube.com/watch?v=Af9mZ41T6E0

անգլերեն`
https://www.youtube.com/watch?v=sjW39-Cokyo

Սիրելի հայ ժողովու՛րդ, այսօր իսկապես կարևոր է, որ մենք՝ հայերս զարթնենք այս խորը քնից, հիշենք և վերադառնանք մեր անաղարտ, մաքուր և արարող արմատներին և սկզբունքներին։ Այլևս գաղտնիք չէ չարի գոյությունն ու դրսևորումը աշխարհիս վրա և նաև այն, թե ինչու է այդ չարը դարեր ի վեր փորձել ոչնչացնել Արարող և բարու սկիզբը դավանող և կրող մեր հայ ժողովրդին, ինչու է կազմակերպել ցեղասպանություններ և ջարդեր՝ փորձելով վերացնել Արարչական սկզբի մի մասնիկին՝ հային։ Դա այն պատճառով, որպեսզի բազում ողբերգությունների, կսկիծի, ատելության և դժբախտության մեջ լինելով ՝ հայը անդադար մտազբաղ լինի դրանցով և չհիշի իր կերտող և արարող աստվածատուր սկզբունքները և չձգտի վերականգնել և վերահաստատել դրանք։ Սիրելի հայ ժողովու՛րդ, այսօր, քան երբևէ մենք պետք է միավորվենք Արարող հասարակության գաղափարի շուրջ, քանզի դա մեր սկզբնական՝ հայկյան հասարակությունն է և ապագայի այն միակ տարբերակը, որը իրականացնելով կապրենք երջանիկ և կերջանկացնենք նաև աշխարհի բոլոր ազգերին։ Դե ուրեմն՝ առաջ դեպի մեր Հայկյան հասարակություն՝ Արարող հասարակություն։

comment

To leave a comment, please Register or Sign in to account.